Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը
Աշխարհ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը նոյեմբերի 23-ին Սպիտակ տան հյուսիսային մուտքի մոտ դիմավորել է 2026 թվականի պաշտոնական Սուրբ Ծննդյան տոնածառը՝ այդպիսով ազդարարելով տոնական շրջանի մեկնարկը։
Վիսկոնսին նահանգի Էնդևոր քաղաքում աճեցված 18 ֆուտ (մոտ 5,5 մետր) բարձրությամբ եղևնին Սպիտակ տուն է բերվել ձիերով քաշվող կառքով։ Արարողության ընթացքում ԱՄՆ ծովային հետևակի նվագախումբը կատարել է «O Christmas Tree» ստեղծագործությունը։ Մելանյան դիմավորել է տոնածառը աճեցրած Չեփմենների ընտանիքին և լուսանկարվել նրանց հետ։
Տոնածառը տեղադրվելու է Սպիտակ տան Կապույտ սրահում, որտեղ այն ցուցադրվելու է ամբողջ տոնական շրջանի ընթացքում։ Այն աճեցրել է Silent Night Evergreens ընտանեկան տնտեսությունը, որն ավելի վաղ Սպիտակ տան համար տոնածառեր էր մատակարարել նաև 1998, 2003 և 2017 թվականներին։
Մելանյայի մասնակցությամբ այս արարողությունը Սպիտակ տան ամենամյա տոնական ավանդույթներից է, որով պաշտոնապես սկսվում են Սուրբ Ծննդյան նախապատրաստական միջոցառումները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը