Կատարի վարչապետը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին
Աշխարհ
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող դիմակայել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրմանը։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանին անհրաժեշտ է ոչ թե նոր ռազմական առճակատում, այլ դիվանագիտական լուծում։
Ալ Թանիի խոսքով՝ Դոհան շարունակում է աշխատել ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Թեհրանի հետ՝ երկու երկրների դիրքորոշումները մերձեցնելու և բանակցությունները վերսկսելու նպատակով։ Նրա խոսքով՝ Կատարը պատրաստ է շարունակել միջնորդական ջանքերը՝ հակամարտության հետագա սրումը կանխելու համար։
Կատարի վարչապետը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ երկու երկրների ռազմավարական երկխոսության ութերորդ փուլի մեկնարկի շրջանակում։ Նա նաև հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ, որի ընթացքում քննարկվել են Իրանի հետ բանակցությունների վերականգնման հնարավորությունները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը