Բոբի Սքոֆիլդը միջազգային «Էմմի» է շահել «Աններելի» դրամայի համար
Ժամանց
Բրիտանացի դերասան Բոբի Սքոֆիլդը Նյու Յորքում կայացած միջազգային «Էմմիի» 54-րդ մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է լավագույն դերասան։ Նոյեմբերի 23-ի երեկոյան նրան մրցանակ են հանձնել BBC-ի «Աններելի» (Unforgivable) հեռուստադրամայում Ջո Միթչելի դերի համար։
Ջիմի Մաքգովերնի սցենարով ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որի անդամներից մեկը սեռական բռնության է ենթարկել անչափահաս հարազատին։ Սքոֆիլդը խաղում է հանցանքի համար դատապարտված Ջոյին։ Պատմությունն սկսվում է այն պահին, երբ երկու տարի անց նա պատրաստվում է դուրս գալ բանտից, և ընտանիքը ստիպված է առերեսվել նրա վերադարձին։
Նույն մրցանակին հավակնում էին նաև արգենտինացի Ռիկարդո Դարինը՝ «El Eternauta», և իսպանացի Խավիեր Կամարան՝ «Yakarta» սերիալների համար։ Կանանց դերասանական անվանակարգում հաղթել է բելգիացի Մոնա Մինա Լեոնը՝ «Holy Sh!t» սերիալում իր դերի համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը