Փհենյանը սպառնում է փակել Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակը
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Ջոնգը, հայտարարել է, որ արտգործնախարարությանը կառաջարկի քննարկել Փհենյանում Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակը փակելու հարցը։ Նրա հայտարարությունը նոյեմբերի 24-ին տարածել է հյուսիսկորեական պետական լրատվական գործակալությունը։
Վեճի պատճառը «Սոնդովոն» միջազգային մանկական ճամբարի նկատմամբ շվեյցարական պատժամիջոցներն են։ Պատժամիջոցների հիմնավորման մեջ նշվում է, որ ճամբարը մասնակցել է Ռուսաստանի գրաված ուկրաինական տարածքներից երեխաներին Հյուսիսային Կորեա տեղափոխելու ծրագրերին։
Կիմ Յո Ջոնգը Բեռնի քայլը որակել է որպես ոտնձգություն երկրի ինքնիշխանության դեմ։ Դեռ հոկտեմբերին երկու երկրները պայմանավորվել էին ընդլայնել երկխոսությունը։ Գրասենյակի փակման մասին վերջնական որոշում Փհենյանը չի հայտարարել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը