Կատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում
Աշխարհ
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքը չի դիմանա ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական լարվածության հերթական սրմանը։
Նա նշել է, որ Դոհան աշխատում է Վաշինգտոնի և Թեհրանի հետ՝ բանակցային գործընթացը վերսկսելու և դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։ Կատարի վարչապետի խոսքով՝ այս պահին երկու կողմերի միջև փոխըմբռնման հասնելու հստակ նշաններ դեռ չկան։
Հայտարարությունն արվել է Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։ Կողմերը մեկնարկել են ԱՄՆ-Կատար ռազմավարական երկխոսության ութերորդ փուլը՝ քննարկելով տարածաշրջանային անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ալ Թանին ընդգծել է, որ տարածաշրջանն արդեն ծանր գին է վճարել նախորդ ռազմական բախումների համար, և նոր ռազմական գործողությունները չեն լուծի առկա խնդիրները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը