Ջեյսոն Սուդեյկիսը կվերադառնա «Թեդ Լասոյի» 5-րդ եթերաշրջանում
Ժամանց
Ջեյսոն Սուդեյկիսը կրկին կմարմնավորի ֆուտբոլային մարզիչ Թեդ Լասոյին։ Նոյեմբերի 23-ին Apple TV-ն պաշտոնապես հաստատել է կատակերգական սերիալի հինգերորդ եթերաշրջանը։ Սուդեյկիսը սերիալի համահեղինակներից է և գլխավոր դերից բացի՝ նաև գործադիր պրոդյուսերն է։
Չորրորդ եթերաշրջանում Լասոն վերադարձել էր անգլիական Ռիչմոնդ՝ այս անգամ մարզելու երկրորդ դիվիզիոնում հանդես եկող կանանց ֆուտբոլային թիմը։ Այդ պատմությամբ սերիալն օգոստոսին նորից եթեր էր վերադարձել երեք տարվա դադարից հետո։
Ըստ Nielsen-ի տվյալների, որոնք հրապարակել է Variety-ն, միայն չորրորդ եթերաշրջանի առաջին սերիան օգոստոսի 4-ին և 5-ին գրանցել է ընդհանուր առմամբ 296,6 միլիոն րոպե դիտում։ Հինգերորդ եթերաշրջանի մեկնարկի ամսաթիվը Apple-ը դեռ չի նշել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը