7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճանակ է եղել․ ՆԳՆ
Հասարակություն
Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նոյեմբերի 16-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երվանդ Քոչարի փողոցի հասցեներից մեկի մոտ հավաքված են մի խումբ քաղաքացիներ, որոնց մոտ զենք-զինամթերք կա։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Գվարդիայի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված վայրում հայտնաբերվել, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Մարաշի բաժին են տեղափոխվել 7 անձինք։
40-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Գլոկ-45» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 15 փամփուշտով, իսկ 26-ամյա երիտասարդի խուզարկությամբ՝ գաղտնի փականով դանակ։
Նույն օրը զենք-զինամթերք ապօրինի պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն է ստացվել նաև Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում։ Ըստ տեղեկության՝ Ավշար գյուղի 70-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք է պահում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ 70-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մեկփողանի որսորդական հրացան։
Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը