Չինաստանի տիեզերակայանն առաջին անգամ օտարերկրյա տիեզերագնաց կընդունի
Աշխարհ
Պակիստանի ռազմաօդային ուժերի նախկին օդաչու, 40-ամյա Մուհամադ Զիշան Ալին կդառնա առաջին օտարերկրյա տիեզերագնացը, որը կայցելի Չինաստանի «Տյանգուն» տիեզերակայան։ Չինաստանի տիեզերական գործակալությունը նոյեմբերի 24-ին ներկայացրել է «Շենչժոու-24» առաքելության երեք անդամներին։
Մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 04:18-ին, Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյուանի արձակման կենտրոնից։ Ալիի հետ թռչելու են առաքելության հրամանատար Տան Հունբոն և ինժեներ Ու Ին։ Ուղեծրում պակիստանցի տիեզերագնացը չորս գիտափորձ կկատարի, ապա Երկիր կվերադառնա մեկ այլ տիեզերանավով՝ «Շենչժոու-23»-ով։
Անձնակազմի համար նախապատրաստության մի մասն էլ լեզվի դասերն էին։ Հրամանատարի խոսքով՝ տիեզերանավի ու կայանի գրություններն ու հրահանգները չինարեն են։ Ալին սկսել էր գրեթե զրոյից, իսկ չինացի գործընկերները միաժամանակ կատարելագործել էին իրենց անգլերենը։ Լրագրողների հետ հանդիպմանը Ալին արդեն չինարենով բանաստեղծական տող է հիշատակել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը