Կոբախիձե․ Սահմանադրությունը փոխելը Հայաստանի ինքնիշխան որոշումն է
Արտաքին Քաղաքական
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը մեկնաբանելիս փոփոխությունների նախաձեռնությունը համարել է Հայաստանի «ինքնիշխան և լիովին տրամաբանական» որոշում։ Նա հարգանք է հայտնել բարեկամ Հայաստանի կառավարության նկատմամբ և հաջողություն մաղթել բարեփոխումներն իրականացնելու գործում։
Անդրադառնալով նախագծի բովանդակությանը՝ Կոբախիձեն նշել է, որ առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունն իրավական չափանիշներին գնահատելը Հայաստանի իշխանությունների իրավասությունն է։
Հայաստանի արդարադատության նախարարությունը նոր Սահմանադրության առաջին նախագիծը հրապարակել է նոյեմբերի 23-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ նպատակով ստեղծված կայքում քաղաքացիները կարող են կարդալ նախագիծը և ներկայացնել իրենց առաջարկները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը