Վենսը և Կատարի վարչապետը քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հարցը
Աշխարհ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Սպիտակ տանը հանդիպել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ։ Բանակցությունների առանցքում եղել են ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական գործընթացի վերականգնման հնարավորությունները և տարածաշրջանում ռազմական լարվածության հետագա սրումը կանխելու ուղիները։
Axios-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել է նաև Կատարի բանագնաց Ալի Ալ-Թավադին։ Կատարական պատվիրակությունը փորձում է մերձեցնել Վաշինգտոնի և Թեհրանի դիրքորոշումները՝ հասնելու հրադադարի վերականգնման և ավելի լայն բանակցությունների վերսկսման։
Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենսին հանձնարարել էր կենտրոնանալ ներքին խնդիրների վրա և այլևս չառաջնորդել Իրանի հետ բանակցությունները։ Այդուհանդերձ, փոխնախագահի հանդիպումը Կատարի միջնորդների հետ ցույց է տալիս, որ դիվանագիտական կապերը շարունակվում են։
Associated Press-ի փոխանցմամբ՝ Վենսի և Կատարի վարչապետի հանդիպման կոնկրետ մանրամասները պաշտոնապես չեն հրապարակվել։ Հետևաբար բանակցությունների վերսկսման շուրջ համաձայնության հասնելու մասին դեռևս խոսք չկա։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը