Կալիֆոռնիայում ուղղաթիռը բախվել է բլրին․ երկու մարդ զոհվել է
Աշխարհ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավում՝ Թեմեքուլա քաղաքի մերձակայքում, ուղղաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ի առավոտյան՝ տեղական ժամանակով մոտավորապես 09:30-ին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Robinson R22 մակնիշի ուղղաթիռը բախվել է բլրալանջին՝ Դե Պորտոլա և Օուք Մաունթին ճանապարհների հարակից հատվածում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու իրավապահները հայտնաբերել են երկու զոհվածների։ Նրանք ուղղաթիռում գտնվող միակ անձինք են եղել։
Վթարի զոհերի ինքնությունը դեռևս չի հրապարակվել։ Հայտնի չէ նաև, թե որտեղից էր օդ բարձրացել ուղղաթիռը և ուր էր ուղևորվում։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը և Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը հետաքննություն են սկսել՝ պարզելու վթարի պատճառները։ Այս պահին պաշտոնական տեղեկություն չկա, թե արդյոք աղետին նպաստել են տեխնիկական անսարքությունը, եղանակային պայմանները կամ այլ հանգամանքներ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը