Ֆրանցիսկոս պապի օրագիրը բացահայտում է նրա երկամյա հոգևոր ճգնաժամը
Հասարակություն
2023-ին մի եպիսկոպոս Ֆրանցիսկոս պապին հարցրել է, թե ինչու նա նկատողություն չի անում իրեն հրապարակավ վատաբանող պաշտոնյային։ Կարդինալ Վիկտոր Մանուել Ֆեռնանդեսի վկայությամբ՝ պապը պատասխանել է, որ վախենում է իր իշխանությունն օգտագործել մարդկանց սեփական կամքին ենթարկելու համար։ Այս դրվագը տեղ է գտել նոյեմբերի 24-ին լույս տեսած «Ֆրանցիսկոս պապի անձնական օրագիրը» գրքում։
Պապի գրառումներից պարզ է դառնում, որ հոգևոր ճգնաժամը սկսվել է 2021 թվականին և տևել շուրջ երկու տարի։ 2022-ի դեկտեմբերին Ֆրանցիսկոսը գրել է, թե ինչպես էին Եկեղեցու կառավարման խնդիրներն ու որոշումներ ընդունելու ճնշումը միահյուսվել հոգևոր դատարկության զգացմանը։ Նույն տետրում նա պատմել է նաև երազների և տեսիլքների մասին, որոնք իր համար կրոնական նշանակություն ունեին։
Ֆեռնանդեսը գրքի համար ընտրել և ըստ թեմաների խմբավորել է 1992-ից 2024 թվականների գրառումները։ Առաջին էջերը վերաբերում են այն տարիներին, երբ ապագա պապը դեռ Բուենոս Այրեսի օժանդակ եպիսկոպոս էր։ Գիրքը միաժամանակ լույս է տեսել հինգ լեզվով։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը