Վաշինգտոնի նոր հարվածը Թեհրանին․ պատժամիջոցների թիրախում են իրանական ստվերային բանկերը
Աշխարհ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Իրանի ստվերային ֆինանսական համակարգի հետ ենթադրյալ կապ ունեցող ընկերությունների և անձանց նկատմամբ։
Սահմանափակումները տարածվում են նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում և Հոնկոնգում գործող կազմակերպությունների վրա։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հրապարակած ուսումնասիրության համաձայն՝ 2025 թվականի հունվարից մինչև 2026 թվականի օգոստոսը շուրջ 15 միլիարդ դոլարի ֆինանսական գործարքներ կարող էին առնչություն ունենալ իրանական ստվերային բանկային ցանցերին։
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակելու է տնտեսական ճնշումը՝ սահմանափակելու Թեհրանի հասանելիությունը միջազգային ֆինանսական համակարգին


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը