Գրիգորյանի սպանության օրը եղել եմ տեղում, ոչ մեկի վրա գործ չի սարքվել. Սարգսյան 10 միլիոն տոննա ցորեն կարող է չհասնել համաշխարհային շուկա Արմեն Այվազյան. «ԹՐԻՓ-ի շինարարությունը մեկնարկում է, բայց կարևորագույն պայմանները գաղտնի են պահվում ժողովրդից» Սոցցանցերին դատի տալու իրավունք՝ Ավստրալիայի նոր օրինագծով Կոբախիձե․ Սահմանադրությունը փոխելը Հայաստանի ինքնիշխան որոշումն է ԹՐԻՓՓ-ը՝ Իրանի «կարմիր գծի» տակ. Բաքվի պահանջներն ու Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը Չինաստանի տիեզերակայանն առաջին անգամ օտարերկրյա տիեզերագնաց կընդունի Քրիս Էվանսի հերոսը որդուց թաքցրել է, որ Կապիտան Ամերիկան է Ինչո՞ւ է արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի երկիր նշվում Ադրբեջանը․ հարց՝ նախարարին Ֆրանցիսկոս պապի օրագիրը բացահայտում է նրա երկամյա հոգևոր ճգնաժամը Քաղաքացիությունից դատարանի միջոցով զրկելու առաջարկը հենց ՆԳՆ-ն է ներկայացրել․ նախարար Բրենդա Լին հրապարակել է Թեյլոր Սվիֆթի անակնկալի տեսանյութը 

Արմեն Այվազյան. «ԹՐԻՓ-ի շինարարությունը մեկնարկում է, բայց կարևորագույն պայմանները գաղտնի են պահվում ժողովրդից»

Հրապարակումներ
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է․
 
«Թրիփ-ի շինարարությունն արդեն մեկնարկում է, բայց նախագծի կարևորագույն պայմանները շարունակում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից։
 
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները։ Փաշինյանն այս նախագիծը ներկայացրեց իբրև անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագիր, իսկ Թրամփը հայտարարեց նաև ԹՐԻՓ զարգացման ընկերության (TRIPP Development Company) գործունեության մեկնարկի մասին։
Մինչդեռ Հայաստանի ժողովուրդն առ այսօր չգիտի ԹՐԻՓ-ի կարևորագույն պայմանները, որոնցից կախված են մեր պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Մասնավորապես՝
  1. Ի՞նչ է ամրագրված ԹՐԻՓ զարգացման ընկերության կանոնադրության և բաժնետերերի միջև կնքված համաձայնագրի մեջ։
  2. Որո՞նք են այդ ընկերությանը զարգացման բացառիկ իրավունքով տրամադրվող տարածքների աշխարհագրական ճշգրիտ սահմանները, որքա՞ն է դրանց ընդհանուր մակերեսը։
  3. Որքա՞ն է լինելու ԹՐԻՓ-ի անվտանգությունն ապահովող անձնակազմի թվաքանակը, ինչպիսի՞ կառուցվածք են ունենալու անվտանգության ստորաբաժանումները, ի՞նչ պայմաններով են ներգրավվելու օտարերկրյա (ամերիկյան) մասնավոր անվտանգության ընկերությունները և ի՞նչ իրավական կարգավիճակ են ունենալու դրանք։
  4. Ի՞նչ իրավունքներ և գործնական հնարավորություններ են ունենալու Հայաստանի պետական մարմինները՝ ԹՐԻՓ-ի ենթակառուցվածքներ մուտք գործելու և դրանց գործունեությունը վերահսկելու համար։
  5. Ինչպե՞ս և ո՞ւմ կողմից են իրականացվելու սահմանային և մաքսային ստուգումները։
  6. Ո՞ւմ ձեռքում են լինելու անդրսահմանային էներգետիկ ենթակառուցվածքների օպերատիվ կառավարումն ու վերահսկողությունը։
  7. Առ այսօր հրապարակված չեն նույնիսկ ԹՐԻՓ զարգացման ընկերության հիմնադիր և կառավարման վերջնական փաստաթղթերը։
Հենց այս և նմանատիպ հարցերի կոնկրետ լուծումներից է կախված լինելու, թե որքան քայքայիչ ազդեցություն կունենա ԹՐԻՓ-ը Հայաստանի ինքնիշխանության և ազգային անվտանգության վրա։ Իսկ դիվանագիտական բնույթի ընդհանուր ու դատարկ հավաստիացումներն այստեղ զրո արժեք ունեն։
Ինչպե՞ս կարելի է Հայաստանի ժողովրդից գաղտնի պահել իր իսկ պետության ինքնիշխանությանն ու անվտանգությանն անմիջականորեն առնչվող այս տեղեկությունները և միաժամանակ պնդել, թե այդ ամենն արվում է հենց ժողովրդի տված քվեով ու լիազորությամբ։
Հայաստանի ինքնիշխանության իրական չափորոշիչը ոչ թե այդ ինքնիշխանության նկատմամբ հարգանքի մասին հայտարարություններն են, այլ սեփական տարածքում Հայաստանի պետության իշխանության ծավալն ու այդ իշխանությունն ամբողջությամբ գործադրելու հնարավորությունը։ Իսկ այս կենսական նշանակության տեղեկությունները ժողովրդից թաքցնելը միայն ամրապնդում է այն համոզմունքը, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասն օտարվում է՝ ի շահ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցներ Թուրքիայի ու Ադրբեջանի։
Հենց այսպես էլ՝ մարդկանց ապուշի տեղ դնելով, Հայաստանը կազմալուծում են։ «Ընդդիմությունն» էլ նաղլ է կարդում՝ փոխանակ այս ամենը կանխելու գործողությունների ծրագիր առաջարկելու։
Հ.Գ. Ի դեպ, հենց վերջին երկու օրերին՝ ԹՐԻՓ-ի գործնական փուլի մեկնարկի կապակցությամբ, Իրանից հնչեցին երկու լուրջ նախազգուշացումներ։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային վերահաստատեց, որ Իրանի համար անընդունելի է իր սահմանների մոտ օտարերկրյա ռազմական կամ անվտանգության ուժերի ներկայությունը։
Իսկ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերն ավելի կոշտ արտահայտվեց՝ հայտարարելով, որ «կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ ո՛չ Իրանի հարավում, ո՛չ հյուսիսում, լինի դա Հորմուզի նեղուցով անցնող հարավային երթուղին, թե ԹՐԻՓ-ը («Զանգեզուրի միջանցքը»)։ Նա ընդգծեց, որ տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը կարմիր գիծ են, և Թեհրանը թույլ չի տալու շրջանցել Իրանին։ Իր գրառումը Մոխբերն ավարտեց հույժ ուշագրավ նախազգուշացմամբ՝ «Դասեր քաղեք Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակից»։
Երևանում լսող կա՞, թե՞ փողերն են հաշվում՝ մինչև բոլորիս գլխին մի մեծ փորձանք գա...»
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լատվիան կարող է քննարկել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող անցակետերի փակման հարցը Գրիգորյանի սպանության օրը եղել եմ տեղում, ոչ մեկի վրա գործ չի սարքվել. Սարգսյան10 միլիոն տոննա ցորեն կարող է չհասնել համաշխարհային շուկաՌուսաստանը Ֆինլանդիայի սահմանին ընդլայնում է խոշորագույն կայազորը․ նախատեսվում է տեղակայել մինչև 11 հազար զինծառայողԱրմեն Այվազյան. «ԹՐԻՓ-ի շինարարությունը մեկնարկում է, բայց կարևորագույն պայմանները գաղտնի են պահվում ժողովրդից»Սոցցանցերին դատի տալու իրավունք՝ Ավստրալիայի նոր օրինագծովԼոս Անջելեսում քիմիական նյութերի արտահոսքի պատճառով ութ մարդ հոսպիտալացվել էԿոբախիձե․ Սահմանադրությունը փոխելը Հայաստանի ինքնիշխան որոշումն էԿալիֆոռնիայում ուղղաթիռը բախվել է բլրին․ երկու մարդ զոհվել է ԹՐԻՓՓ-ը՝ Իրանի «կարմիր գծի» տակ. Բաքվի պահանջներն ու Հայաստանի Սահմանադրության ճակատագիրըՉինաստանի տիեզերակայանն առաջին անգամ օտարերկրյա տիեզերագնաց կընդունիՔրիս Էվանսի հերոսը որդուց թաքցրել է, որ Կապիտան Ամերիկան է Ինչո՞ւ է արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի երկիր նշվում Ադրբեջանը․ հարց՝ նախարարինՖրանցիսկոս պապի օրագիրը բացահայտում է նրա երկամյա հոգևոր ճգնաժամըՔաղաքացիությունից դատարանի միջոցով զրկելու առաջարկը հենց ՆԳՆ-ն է ներկայացրել․ նախարարԿալլասը Դոնբասի հարցում կոշտ դիրքորոշում է հայտնել․ Եվրոպան չի ճանաչի օկուպացված տարածքների բռնակցումըՎենսը և Կատարի վարչապետը քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հարցըԲրենդա Լին հրապարակել է Թեյլոր Սվիֆթի անակնկալի տեսանյութըԻրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել նավթի և գազի ոլորտում համագործակցության շուրջ Հղի կնոջը վրաերթի ենթարկելու համար ոչ ոք չպատժվեց․ ոստիկանությունն այդքա՞ն հեղինակություն ունի. ՂազարյանԲրեդ Փիթը բաց է թողել իր նոր ֆիլմի լոնդոնյան պրեմիերան Աշխարհը նոր բախումների շեմին․ լարվածությունը սրվում է. Փաշինյանը՝ Ռումինիա, Մհեր Գրիգորյանը՝ Մոսկվա Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծումԽաղաղության խորհուրդը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Գազայի հակամարտության կարգավորման գործում Հուանգը վերադարձավ Nvidia․ Թրամփի բաժնեմասը կարող էր թանկանալ մինչև 15 մլն դոլարովԲոբի Սքոֆիլդը միջազգային «Էմմի» է շահել «Աններելի» դրամայի համարԲռնարարը չի զրկվում դատարան դիմելու իրավունքից. Արփինե ՍարգսյանՋեյսոն Սուդեյկիսը կվերադառնա «Թեդ Լասոյի» 5-րդ եթերաշրջանումԹայվանի բորսայի ինդեքսն աճել է 8,99 տոկոսով՝ Հուանգի վերադարձից հետոՓհենյանը սպառնում է փակել Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակը7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճանակ է եղել․ ՆԳՆՀԴԲ-ի փոխտնօրենը պատրաստվում է դեկտեմբերին անցնել թոշակիՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետՌուբիոն Կատարի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ռուսական ինքնաթիռների մոտեցումից հետո Սեուլը կործանիչներ է օդ բարձրացրելՀԾԿՀ-ում Spacex-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են արբանյակային կապի զարգացմանն առնչվող հարցերԿատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ստվերային բանկային ցանցի դեմՄելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվելԷրդողանը քրդական հարցում լայն քաղաքական համաձայնություն է փնտրումBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարի Լեհաստանի բանակը բացատրել է՝ ինչու չի խոցել ռուսական անօդաչունՄելանյա Թրամփը հայտնել է Ուկրաինայի հարցով նոր պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքի մասինԱմուսնուն հրկիզելով սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ը կարող է սահմանափակ զորակազմ վերադարձնել ՍիրիաԿատարը փորձում է վերսկսել ԱՄՆ–Իրան բանակցություններըԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավերի՝ ականների վրա պայթելու մասին Հայտնաբերվել է առանց ձմեռային և սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերով 3896 ավտոմեքենա
Ամենադիտված