Սոցցանցերին դատի տալու իրավունք՝ Ավստրալիայի նոր օրինագծով
Իրավունք
Ավստրալիայում օգտատերը կկարողանա անձամբ դատի տալ սոցցանցին, եթե հարթակն իր պարտավորությունը խախտել է, և օգտատերը դրա հետևանքով վնաս է կրել։ Այս հնարավորությունը նախատեսող օրինագծի շուրջ նոյեմբերի 24-ին համաձայնության են եկել երկրի լեյբորիստական կառավարությունն ու Կանաչների կուսակցությունը։
Նախագիծն անդրադառնում է նաև նրան, թե ինչ է կատարվում էկրանին մեկ տեսանյութի ավարտից հետո։ Ընկերությունները պետք է գնահատեն, թե որքանով են հաջորդ տեսանյութի ինքնաշխատ միացումը կամ անվերջ պտտվող լրահոսը նպաստում կախվածությանը, և քայլեր ձեռնարկեն վնասը կանխելու համար։
Առաջարկվող կանոնները խախտելու դեպքում ընկերության տուգանքը կարող է հասնել համաշխարհային հասույթի 5 տոկոսին։ Փոփոխությունները կառավարությանը նաև հնարավորություն կտան ստեղծելու անկախ հաշտարարի գրասենյակ, որպեսզի օգտատերերը փոքր վեճերը կարողանան լուծել առանց դատարան դիմելու։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը