Ֆլորիդայում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար վեց մարդ է ձերբակալվել
Աշխարհ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում վեց մարդ է ձերբակալվել՝ անասունների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների մեղադրանքով։ Դեպքը տեղի է ունեցել Օռլանդո քաղաքում գործող Ali Meat International մսամթերքի արտադրամասում, որտեղ 2025 թվականի հունիսի 6-ին և 7-ին կազմակերպվել էր կենդանիների հանրային մորթի միջոցառում։
Ֆլորիդայի գլխավոր դատախազ Ջեյմս Ութմայերը հայտնել է, որ քննությունն սկսվել է 2025 թվականի օգոստոսին՝ միջոցառման տեսագրությունները ստանալուց հետո։ Քննիչների ներկայացմամբ՝ կադրերում երևում են ոչխարների և խոշոր եղջերավոր անասունների նկատմամբ դաժան գործողություններ, իսկ մասնակիցների թվում եղել են նաև հաճախորդներ։ Տեսանյութերից մեկում, ըստ իրավապահների, աշխատակիցը 12–13 տարեկան երեխային օգնել է ոչխարի կոկորդը կտրել։
Ձերբակալվածների թվում է արտադրամասի ղեկավար Նադիմ Շաքիլը, որին առաջադրված մեղադրանքների դեպքում կարող է սպառնալ մինչև 105 տարվա ազատազրկում։ Մյուս հինգ աշխատակիցները նույնպես մեղադրվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և դրա կազմակերպման մեջ։ Հետաքննությունը շարունակվում է, և իշխանությունները չեն բացառում նոր մեղադրանքների առաջադրումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը