Զելենսկին զգուշացնում է նոր ռուսական հարվածների մասին և դիմում Վաշինգտոնին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզությունը տեղեկություններ է ստացել Ռուսաստանի կողմից նոր հարվածների նախապատրաստման մասին։ Նա չի հստակեցրել հնարավոր հարձակումների ժամկետները, սակայն բնակչությանը կոչ է արել չանտեսել օդային տագնապի ազդանշանները։
Զելենսկին դիմել է Միացյալ Նահանգներին և մյուս գործընկերներին՝ պահանջելով արագացնել քաղաքներն ու ենթակառուցվածքները պաշտպանող հակաօդային համակարգերի մատակարարումները։
Նա նաև հայտնել է, որ ռազմական ղեկավարության հետ քննարկել է ռուսական անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանության հարցը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը