Ռուսական հրթիռների միջադեպից հետո Հյուսիսատլանտյան դաշինքը նոր ուժեր է ուղարկում Լեհաստան
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքը որոշել է Լեհաստանին տրամադրել օդային վաղ հայտնաբերման և նախազգուշացման ինքնաթիռ՝ երկրի տարածքում ռուսական երեք հրթիռների ընկնելու միջադեպից հետո։
Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին հայտարարել է, որ նոր միջոցը թույլ կտա ավելի արդյունավետ վերահսկել օդային իրավիճակը և արձագանքել հնարավոր սպառնալիքներին։
Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը հաստատել է ինքնաթիռի տեղակայման որոշումը։ Դաշինքում քննարկվում է նաև Լեհաստանի պաշտպանությունն ամրապնդելու համար լրացուցիչ միջոցների ներգրավումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը