Թրամփը Ռյուտեին կընդունի Ֆլորիդայում՝ դաշնակիցներին ուղղած քննադատությունից հետո
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 25-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին։ Սպիտակ տան հաղորդմամբ՝ հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։ Հանդիպման մասին հայտարարության մեջ Սպիտակ տունը չի մանրամասնել՝ արդյոք Հորմուզը կլինի օրակարգում։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Վաշինգտոնի ու եվրոպական դաշնակիցների տարաձայնություններից մեկն է։ Թրամփը հրապարակավ դժգոհել է, որ պատերազմի ընթացքում դաշնակիցները բավարար չափով չեն աջակցել ԱՄՆ-ին։ Նա նրանց քննադատել է նաև պաշտպանությանը հատկացվող միջոցների համար։
Նոյեմբերի 23-ին, Ռյուտեն Բեռլինում ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանականներին կոչ է արել երկարաժամկետ ֆինանսավորում ապահովել պաշտպանության համար։ Դաշինքի առաջնահերթությունների թվում նա նշել է նաև ռազմական արտադրության ընդլայնումն ու Ուկրաինային աջակցության շարունակումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը