Թեհրանը նշել է՝ ինչ պայմաններով կարող է վերաբացվել Հորմուզը
Աշխարհ
Իրանը պատրաստ է կարճ ժամկետում կատարել Հորմուզի նեղուցի վերաբացմանն առնչվող իր պարտավորությունները, եթե ԱՄՆ-ն կատարի Թեհրանի առաջադրած պայմանները։ Այդ մասին նոյեմբերի 23-ին Թեհրանում հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Թեհրանի նշած պայմանների թվում են ռազմական գործողությունների դադարեցումը, Իրանի նավահանգիստների ամերիկյան շրջափակման վերացումն ու պատժամիջոցների չեղարկումը։ Բաղային հղում է արել հունիսին Իսլամաբադում ձեռք բերված փոխըմբռնմանը։ Նեղուցի վերաբացման հստակ ամսաթիվ նա չի նշել։
ԱՄՆ-ն իրանական նավթի արտահանումը սահմանափակող ծովային շրջափակումը մտցրել էր ապրիլի 13-ին։ Հունիսին, երբ կողմերը հասան նախնական պայմանավորվածության, Վաշինգտոնը հանել էր այդ սահմանափակումը, ապա հուլիսի 14-ին վերականգնել այն՝ պայմանավորվածության տապալումից հետո։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը