Ռուբիոն ու Կատարի վարչապետը քննարկել են ազատ նավարկությունն ու հանքանյութերի մատակարարումը
Քաղաքական
ԱՄՆ-ն ու Կատարը կարևոր նշանակության հանքանյութերի վերամշակման մասին հուշագիր են ստորագրել։ Դա երկու երկրների ռազմավարական երկխոսության ութերորդ նիստի արդյունքներից է։ Նիստը նոյեմբերի 23-ին Վաշինգտոնում վարել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Կատարի վարչապետ ու արտգործնախարար շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։
Հուշագրով կողմերը մտադիր են բազմազանեցնել հանքանյութերի մատակարարման աղբյուրները։ Վաշինգտոնն ու Դոհան առանձին գործընկերություն են հաստատել նաև արհեստական բանականության ոլորտում համագործակցությունն արագացնելու համար։
Իրանի շուրջ պատերազմի պայմաններում նիստում քննարկվել է նաև ազատ նավարկության հարցը։ Դոհան, որը միջնորդ է Վաշինգտոնի և Թեհրանի միջև, աջակցել է ծովային ուղիներն ազատ պահելու դիվանագիտական լուծմանը։ Կատարի ներկայացուցչի խոսքով՝ դա պետք է ճանապարհ բացի տարածաշրջանում ավելի լայն համաձայնության համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը