Հորմուզում լարված է, իսկ նավթի գինը հասել է երեք ամսվա նվազագույնին
Աշխարհ
Հորմուզի նեղուցում նավարկության վտանգը պահպանվում է, սակայն նոյեմբերի 24-ին միջազգային շուկայում նավթն էժանացել է։ Երևանի ժամանակով ժամը 13:15-ին Brent տեսակի նավթի ֆյուչերսը վաճառվում էր բարելի դիմաց 88,62 դոլարով, իսկ ամերիկյան WTI-ինը՝ 79,53 դոլարով։
Օրվա ընթացքում Brent-ի գինն իջել է օգոստոսի 27-ից, իսկ WTI-ինը՝ օգոստոսի 10-ից ի վեր ամենացածր մակարդակին։ UBS բանկի վերլուծաբան Ջովանի Ստաունովոյի բացատրությամբ՝ ռազմավարական պահուստներից շուկա հանված նավթն օգնում է լրացնել մերձավորարևելյան մատակարարումների պակասը։
Շուկայի համար կարևոր է եղել նաև Լիբիայից ստացված լուրը։ «Շարարա» հանքավայրի նավթամուղի վերաբացումից հետո նավթը կրկին հասնում է Զավիայի պահեստարաններ։ Միաժամանակ, ըստ DBS բանկի վերլուծության, ԱՄՆ–Իրան բանակցությունների ընթացքը կարող է կրկին փոխել գների ուղղությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը