Բահրեյնի արժութային պահուստները վեց ամսում նվազել են ավելի քան կեսով
Համաշխարհային Մամուլ
Բահրեյնի արտարժութային պահուստները մարտի 5,2 միլիարդ դոլարից սեպտեմբերին իջել են 2,4 միլիարդի։ Նոյեմբերի 24-ին The Wall Street Journal-ը հրապարակել է այդ թվերը՝ վկայակոչելով երկրի կենտրոնական բանկը։ Բահրեյնում, որտեղ տեղակայված է ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմը, իրանական հարվածները վնասել են արդյունաբերական ձեռնարկություններին, իսկ Հորմուզում նավարկության խափանումները դժվարացրել են արտահանումը։
Երկրի խոշորագույն արտադրողներից «Aluminium Bahrain»-ի տվյալով՝ տարվա առաջին ինն ամիսներին ընկերությունն արտադրել է շուրջ 709 հազար տոննա ալյումին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 41 տոկոսով պակաս։ Ընկերությունը արդյունքը հիմնականում բացատրել է երեք արտադրական գծի աշխատանքի դադարեցմամբ։
Հետևանքները զգում են նաև ընտանիքները։ Բահրեյնի բնակիչները թերթին պատմել են, որ սննդի և տրանսպորտի թանկացման պատճառով ավելի հազվադեպ են դրսում սնվում։ Ոմանք լրացուցիչ եկամուտ ստանալու համար վարձով են տալիս տան ազատ սենյակը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը