Չինաստանն ու Հնդկաստանը կարող են ռեկորդային ծավալով ռուսական նավթ ներմուծել
Տնտեսություն
Պարսից ծոցից նավթի մատակարարումները կրճատվել են Իրանի շուրջ պատերազմի հետևանքով։ Պակասը լրացնելու համար Չինաստանն ու Հնդկաստանը մեծացրել են Ռուսաստանից գնումները։ Նոյեմբերի 24-ին Reuters-ը, համադրելով տանկերների երթևեկության տվյալներն ու ոլորտի գնահատականները, հայտնել է, որ երկու երկրները 2026-ը կարող են ավարտել ռուսական նավթի ներմուծման նոր ռեկորդով։
Ըստ Vortexa-ի՝ տարեսկզբից մինչև նոյեմբերի կեսը ռուսական նավահանգիստներից այդ երկու երկրներ ծովով մատակարարվել է օրական միջինը 3,4 միլիոն բարել՝ մեկ տարի առաջվա համեմատ 530 հազարով ավելի։ Այս հաշվարկում ներառված է նաև ռուսական նավահանգիստներով արտահանված ղազախական նավթը։
Գնումներին նպաստել են ռուսական նավթի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներից տրված ժամանակավոր բացառությունները։ Չինաստանի մաքսային տվյալներով՝ հունվար–հոկտեմբերին Չինաստանը Ռուսաստանից օրական ներմուծել է 2,34 միլիոն բարել՝ նախորդ տարվա նույն շրջանից 17 տոկոսով ավելի։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը