Շուշիում, Վարանդայում և Քարվաճառում ծածանվող ադրբեջանական դրոշը նաև Թուրքիայի հպարտությունն է․ Էրդողան
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շուշիում, Ֆիզուլիում և Լաչինում ծածանվող ադրբեջանական դրոշը հպարտության աղբյուր է նաև Թուրքիայի համար։ Այս մասին ասվում է նոյեմբերի 24-ին Թուրքիայի Իգդիր քաղաքում անցկացվող Միջազգային կովկասյան համագումարի մասնակիցներին նրա հղած ուղերձում։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան պատմականորեն կիսել է Կովկասի ժողովուրդների թե՛ ուրախությունները, թե՛ դժվարությունները և ցանկանում է ընդհանուր պատմությունից ստացած ուժը փոխանցել հաջորդ սերունդներին՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման միջոցով։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Զանգեզուրի միջանցքի բացման հեռանկարներին։ Նրա գնահատմամբ՝ դրա գործարկումը ոչ միայն կամրապնդի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցությունը, այլև նոր կապող օղակ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև։
Էրդողանը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական դաշնակցությունը՝ հիշեցնելով, որ Իլհամ Ալիևի հետ ստորագրված Շուշիի հռչակագիրը երկու երկրների հարաբերությունները բարձրացրել է դաշնակցային մակարդակի։ Նա այդ հարաբերությունները բնութագրել է «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը