Թեհրանն ու Բաքուն նոր պայմանավորվածություն են ձեռք բերել Կասպից ծովի նավթի ու գազի շուրջ
Քաղաքական
Իրանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են նավթագազային ոլորտում համագործակցության ընդլայնման հիմնական դրույթները։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը։
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը ընդհանուր համաձայնության են հասել Կասպից ծովում նավթի և գազի հանքավայրերի շահագործման, ինչպես նաև գազի տարանցման հարցերի շուրջ։ Միաժամանակ պայմանավորվածությունների իրականացման համար դեռ անհրաժեշտ է լուծել մի շարք տեխնիկական հարցեր, որոնք պահանջում են ադրբեջանական կողմի մասնակցությունը։
Բովարդը նաև հայտնել է, որ Իրանում նավթի արդյունահանման ծավալները կայուն են, գազի արդյունահանումն աճում է, իսկ բենզինի և դիզելային վառելիքի արտադրությունն ավելացել է 10 տոկոսով։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը