Թեհրանը վերջնագիր է ներկայացնում Վաշինգտոնին․ առանց յոթ պայմանների բանակցություններ չեն լինի
Աշխարհ
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը չի պատրաստվում բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել իրանական կողմի առաջադրած յոթ պայմանները։
Նա անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի վերջին հայտարարություններին՝ ընդգծելով, որ տնտեսական ճնշումն ու սպառնալիքները չեն փոխի Իրանի դիրքորոշումը։
Ղալիբաֆը նաև զգուշացրել է, որ հակառակորդի նոր ռազմական գործողությունների դեպքում Թեհրանը պատրաստ է կտրուկ հակազդել և ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը