Բրազիլիայի մեկ քաղաքում փոթորիկը վնասել է շուրջ 8 հազար տուն
Հասարակություն
Բրազիլիայի հարավում գտնվող Տուպանսիրետա քաղաքում նոյեմբերի 20-ի փոթորիկը վնասել է 8600 տներից շուրջ 8000-ը։ Քաղաքապետարանի գնահատմամբ՝ տների մի մասի տանիքը քամին պոկել է, մյուսներն ամբողջությամբ փլվել են։ Վնասվել է նաև քաղաքի հիվանդանոցի տանիքը, և հիվանդների մի մասին տեղափոխել են հարևան քաղաքներ։
Փոթորկից երեք օր անց էլեկտրացանցի 9300 բաժանորդներից 6300-ը դեռ հոսանք չունեին։ Ջրամատակարարումն ավելի շուտ էր վերականգնվել․ քաղաքի տասը ջրհորները շահագործելու համար օգտագործել էին գեներատորներ։ Հիվանդանոցը նույնպես գեներատորներով էր աշխատել, մինչև նոյեմբերի 22-ին այնտեղ վերականգնվել էր հոսանքը։
Դաշնային կառավարությունը հաստատել է 4,7 միլիոն ռեալի մարդասիրական օգնություն։ Գումարը նախատեսված է սննդի, ներքնակների, հիգիենայի պարագաների և օգնությունը բնակիչներին հասցնելու համար։ Միաժամանակ հրշեջները զննում և շրջափակում են այն շենքերը, որոնք դեռ կարող են փլվել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը