Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանի հրդեհը 26 մարդու կյանք է խլել
Արտակարգ Պատահար
Ինդոնեզիայի իշխանությունները նոյեմբերի 24-ին հաստատել են, որ Բանտեն նահանգի քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհից 26 աշխատակից է զոհվել։ Եվս ութ աշխատակցի որոնումները շարունակվում էին։ Հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 21-ի երեկոյան՝ մայրաքաղաք Ջակարտայից արևմուտք գտնվող Սերանգի շրջանում։
Փրկարարների խոսքով՝ զոհվածների մեծ մասին գտել են եռահարկ շենքի երկրորդ հարկում՝ վթարային ելքի մոտ։ Որոնումներին միացել էին ավելի քան 600 փրկարարներ, զինծառայողներ, ոստիկաններ, Կարմիր խաչի աշխատակիցներ և կամավորներ։
Նոյեմբերի 24-ին որոնող խմբերը կենտրոնացել էին գործարանի հետնամասի վրա։ Որոշ հատվածներում բեկորները դեռ շիկացած էին․ փրկարարները պարբերաբար դուրս էին գալիս շենքից, որպեսզի հրշեջները ջրով սառեցնեն տարածքը։ Զոհերի ինքնությունը պարզելու համար ոստիկանությունը հարազատներից ԴՆԹ-ի նմուշներ է վերցնում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը