Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլել
Հասարակություն
Էկվադորի Լոս Ռիոս և Բոլիվար նահանգներում նոյեմբերի 23-ի տեղատարափից հետո երկու տուն է ավերվել, երեք մարդ է զոհվել։ Քևեդոյում սողանքը հողի ու քարերի տակ է թողել բնակելի տունը։ Աղետների կառավարման ազգային ծառայության տվյալներով՝ այնտեղ զոհված երկուսն էլ անչափահաս էին։
Երրորդ զոհի մասին հաղորդել են Բոլիվար նահանգի Կալումա համայնքից։ Այնտեղ գետը դուրս է եկել ափերից, ջրի հոսքը քանդել է տունը։ Բնակիչներին օգնության են հասել հրշեջներն ու ոստիկանները, իսկ աշխատանքները համակարգել է ECU 911 արտակարգ ծառայությունը։
Միայն Լոս Ռիոսում ութ գետ է դուրս եկել ափերից։ Վարարումներն ու սողանքները խաթարել են հաղորդակցությունը երկրի ափամերձ և լեռնային շրջանների միջև․ փակվել է Մոնտալվո–Բալսապամբա ճանապարհը, իսկ Ալոագ–Սանտո Դոմինգո մայրուղու երկու հատվածներում երթևեկությունը կրկին դադարեցվել է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը