ՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար
Վրաստան
Վլադիկավկազն ու Թբիլիսին կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհով ծանրաքաշ բեռնատարների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է, հայտնում է «Ռոսգրանսստրոյ» դաշնային պետական գանձապետական հիմնարկը։
Սահմանափակումը վերաբերում է ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի հարակից հատվածին։ Գերատեսչությունը վարորդներին կոչ է արել սահմանը հատելը պլանավորելիս հաշվի առնել այս տեղեկությունը։
Վրաստանի ռազմավիրական ճանապարհը շարունակում է մնալ Ռուսաստանը Վրաստանի, ապա նաև Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ուղին։ Տարվա ցուրտ եղանակին ձյան առատ տեղումների և ձնահյուսերի պատճառով ճանապարհին պարբերաբար սահմանափակվում է երթևեկությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը