Ռուսաստանում գազի պայթյունից փլվել է հինգհարկանի շենքի մի մասը
Ռուսաստան
Նոյեմբերի 24-ի առավոտյան Ռուսաստանի Ալթայի երկրամասի Կուլունդա գյուղում կենցաղային գազի պայթյունից մասամբ փլվել են բնակելի շենքի չորրորդ և հինգերորդ հարկերը։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ զոհվել է մի տղամարդ, որն ապրում էր պայթյունի վայրին հարակից բնակարանում։
Պայթյունին հաջորդած հրդեհը տարածվել էր շուրջ 60 քառակուսի մետրի վրա։ Հրշեջները մարել են բաց կրակը, իսկ փրկարարները շարունակել են փլատակների մաքրման աշխատանքները։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեպքի վայր է ուղարկել 89 աշխատակից և 19 միավոր տեխնիկա։
Բնակիչների համար ժամանակավոր կացարան է բացվել։ Հարուցվել է քրեական գործ․ քննիչները պարզում են՝ արդյոք բնակչությանը մատուցված ծառայությունները համապատասխանել են անվտանգության պահանջներին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը