Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները
Աշխարհ
Իրաքի վարչապետ Ալի ալ-Զայդին հրահանգել է դաշնային իշխանություններին վերահսկողություն հաստատել Իրաքյան Քրդստանի բոլոր սահմանային անցակետերի նկատմամբ, ինչպես նաև պետական նավթային գերատեսչության կառավարմանը հանձնել մի շարք նավթահանքեր։ Որոշումը կարող է սրել Բաղդադի և Էրբիլի միջև տարիներ շարունակվող տարաձայնությունները՝ նավթային եկամուտների, ինքնավարության և սահմանների վերահսկողության շուրջ։
Նոյեմբերի 24-ին հրապարակված վարչապետի հանձնարարականների համաձայն՝ Քրդստանի տարածաշրջանային կառավարությունն այլևս չպետք է թույլատրի հում նավթի և նավթամթերքի արտահանում՝ առանց Իրաքի դաշնային նավթի նախարարության հաստատման։ Միաժամանակ սահմանային անցակետերի դաշնային վարչությանը հանձնարարվել է ստանձնել տարածաշրջանի բոլոր սահմանային անցումների կառավարումը։
Նավթային հատվածում դաշնային նախարարությանը հանձնարարվել է կառավարել Դիյալա, Քիրքուք, Սալահ ադ-Դին և Նինևե նահանգների այն նավթահանքերը, որոնք պատկանում են դաշնային նախարարությանը, սակայն գտնվում են քրդական ուժերի անվտանգության վերահսկողության ներքո։ Էներգետիկ ոստիկանությունը պետք է ստանձնի նավթահանքերի պահպանությունը և ապահովի դրանց մշտադիտարկումը տեսախցիկներով։
Իրաքի սահմանապահ ուժերին նաև հրահանգվել է փակել երկրի միջազգային սահմանների բոլոր չարտոնված անցումները, այդ թվում՝ Քրդստանի տարածաշրջանում։ Բանակի ստորաբաժանումները պետք է փակեն նաև ինքնավար շրջանի և հարակից նահանգների միջև գործող ոչ պաշտոնական ճանապարհներն ու ուղիները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը