Մալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում է
Հասարակություն
Նոյեմբերի 24-ի առավոտյան Մալայզիայի երեք նահանգների ժամանակավոր կացարաններում 1825 մարդ կար։ Ամենաշատը Սելանգորում էր՝ 1375 մարդ։ Պերակում ապաստանել էր 325, իսկ Տերենգանուի Կուալա Ներուս շրջանում՝ 125 մարդ։ Տվյալները հրապարակել է «Բեռնամա» գործակալությունը՝ վկայակոչելով սոցիալական ապահովության և աղետների կառավարման ծառայություններին։
Սելանգորում ջրհեղեղից տուժած ընտանիքների համար դպրոցների դահլիճներ էին բացվել։ Միայն Դատո Մահարաջա Լելա դպրոցում 385 մարդ էր տեղավորվել։ Նախորդ օրվա համեմատ թե՛ այս նահանգում, թե՛ Պերակում կացարանների բնակիչների թիվը նվազել էր։
Կուալա Ներուսում պատկերը հակառակն էր․ շարունակվող անձրևների պայմաններում տարհանվածների թիվը 118-ից հասել էր 125-ի։ Նոյեմբերի 23-ի գիշերը քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները ջրածածկ փողոցով անվտանգ վայր են տեղափոխել նաև մի փոքրիկ երեխայի։ Հենց այդ պահն է շապիկի լուսանկարում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը