Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվի
Իրավունք
ԱՄՆ վերաքննիչ դատարանը նոյեմբերի 23-ին նոր հնարավորություն տվեց նախագահ Դոնալդ Թրամփին՝ վիճարկելու Նյու Յորքում իր դեմ կայացված մեղադրական դատավճիռը։ Երեք դատավորներից կազմված կոլեգիան հանձնարարեց ստորադաս դատարանին կրկին քննել Թրամփի միջնորդությունը, որով նա փորձում է գործը նահանգային դատարանից տեղափոխել դաշնային դատարան։
2024-ի մայիսին Նյու Յորքի երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր էին ճանաչել գործարար փաստաթղթերը կեղծելու 34 դրվագով։ Գործը վերաբերում էր 2016-ի նախագահական ընտրություններից առաջ Սթորմի Դենիելսին վճարված 130 հազար դոլարն ընկերության հաշվապահական գրառումներում թաքցնելուն։
Դատավճիռը մնում է ուժի մեջ։ Եթե գործը տեղափոխվի դաշնային դատարան, պաշտպանությունը կարող է պահանջել բեկանել այն՝ վկայակոչելով նախագահի անձեռնմխելիությունը։ Մանհեթենի դատախազության դիրքորոշումն այն է, որ վճարմանը վերաբերող գործողությունները Թրամփի պաշտոնական պարտականությունների մաս չէին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը