Հրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է Մոսկվային
Աշխարհ
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ նախորդ գիշեր ռուսական հետախուզական անօդաչու է մտել երկրի օդային տարածք։ Լեհական զինուժի տվյալներով՝ սարքը սահմանը հատել է կարճ ժամանակով, ապա փոխել ուղղությունն ու շարժվել դեպի արևելք։
Զինվորականներն անօդաչուն խոցելու թույլտվություն ունեին, բայց կրակ չեն բացել։ Պաշտպանության փոխնախարար Ստանիսլավ Վզիոնտեկի բացատրությամբ՝ սարքն անցնում էր խիտ բնակեցված տարածքով, և ընկնող բեկորները կարող էին վնասել մարդկանց։
Չորս օր առաջ՝ նոյեմբերի 20-ին, Վարշավան արդեն հայտնել էր Լեհաստանի տարածքում երեք ռուսական հրթիռի ընկնելու մասին։ Պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին ասել է, որ այս հաջորդականությունը լեհական կողմին հիմք է տալիս վերջին խախտումը դիտավորյալ համարելու։ Վարշավայում Ռուսաստանի դեսպանատունն անմիջապես չի պատասխանել Reuters-ի հարցմանը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը