Գազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա է
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 23-ի ուշ երեկոյից մինչև 24-ի առավոտ Գազայի հատվածում իսրայելական երեք հարվածից առնվազն ութ մարդ է զոհվել։ Տվյալներն Associated Press-ին հայտնել են երեք հիվանդանոցներից։ Զոհերի թվում են մեկ երեխա և երեք ոստիկան։
Գազա քաղաքի «Ալ Շիֆա» հիվանդանոցը հայտնել է կեսգիշերից քիչ առաջ զոհված երկու մարդու մասին։ Հարավում՝ Խան Յունիսում, հարված է հասցվել ոստիկանական բաժանմունքին։ «Նասեր» հիվանդանոցը հաստատել է երեք ոստիկանի մահը։ Կենտրոնական հատվածում ևս երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխան, հայտնել են «Ալ Աքսա» հիվանդանոցից։
Իսրայելի զինվորականները Reuters-ին ասել են, որ առավոտյան երկու հարվածների թիրախը զինյալներ են եղել։ 2025-ի հոկտեմբերին կնքված զինադադարի պայմաններում Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրում է վերազինվելու փորձերի մեջ։ ՀԱՄԱՍ-ը հերքում է մեղադրանքը և պնդում, որ իսրայելական հարվածները խախտում են համաձայնությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը