ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ
Աշխարհ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը մեկ գիշերվա ընթացքում խոցել և ոչնչացրել են 699 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուները հայտնաբերվել են Ռուսաստանի վեց շրջանների, Մոսկվայի մարզի, բռնակցված Ղրիմի և Սև ծովի երկնքում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի մարզի ուղղությամբ շարժվել է 355 անօդաչու սարք, որոնցից 63-ը ոչնչացվել են մայրաքաղաքին մոտենալիս։ Ռուսական իշխանությունները զոհերի կամ վիրավորների մասին չեն հաղորդել։
Միևնույն ժամանակ Ուկրաինայում ռուսական գիշերային հարվածների հետևանքով զոհեր և տասնյակ վիրավորներ կան։ Զապորոժիեում զոհվել է առնվազն երկու մարդ, ևս 44-ը վիրավորվել են, այդ թվում՝ չորս երեխա։ Տարածաշրջանի իշխանությունների տվյալներով՝ ավերվել է առանձնատուն, մասամբ փլուզվել է հինգհարկանի բնակելի շենքը, վնասվել են նաև այլ բնակելի շինություններ և տրանսպորտային ենթակառուցվածքներ։
Վիննիցայի մարզում չորս մարդ թեթև վնասվածքներ է ստացել, իսկ Ժիտոմիրի մարզում վնասվել են պահեստներ, առևտրային և բնակելի շինություններ, ինչպես նաև ուսումնական հաստատություններ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը