Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը
Աշխարհ
Հռոմի հանգուցյալ պապ Ֆրանցիսկոսի անձնական օրագրից հրապարակված գրառումները բացահայտել են նրա հոգևոր մտահոգությունները, չարի ազդեցության մասին պատկերացումները և ներքին պայքարը։ Նոյեմբերի 24-ին Վատիկանը հրապարակել է «Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անձնական օրագիրը» գիրքը, որը ներառում է 1992-2024 թվականներին նրա կատարած գրառումները։
Գիրքը կազմել և մեկնաբանել է կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը՝ Վատիկանի Հավատքի վարդապետության դիկաստերիայի ղեկավարը և Ֆրանցիսկոսի մտերիմ գործակիցը։ Հրատարակությունը լույս է տեսել հինգ լեզվով՝ աշխարհի 94 երկրում։
Օրագրի ուշագրավ հատվածներից մեկում Ֆրանցիսկոսը նկարագրել է իր կյանքի ընթացքում սատանայի հետ երեք հանդիպումների մասին։ Դրանցից երկուսը տեղի են ունեցել Բուենոս Այրեսում, իսկ երրորդը՝ Հռոմում, 2018 թվականին Չիլի կատարած այցից հետո։ Նա գրառել է, որ հիշում է այդ հանդիպումների ժամանակ սատանայի աչքերն ու ձայնը։
2018 թվականի հունիսի 7-ի գրառման մեջ Ֆրանցիսկոսը պատմել է, որ տեսել է «դժոխքի մուտքը»։ Այդ փորձառությունը նրան սարսափեցրել է, և նա աղոթքի ու տերողորմյայի միջոցով փորձել է հաղթահարել վախը։
Կարդինալ Ֆերնանդեսի մեկնաբանությամբ՝ օրագրում նկարագրված այդ փորձառությունները Ֆրանցիսկոսի համար խորհրդանշել են հոգևոր վտանգների դեմ պայքարը, սեփական առաքելության գիտակցումը և չարի ազդեցությանը չտրվելու անհրաժեշտությունը։
Օրագրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև 2021-2022 թվականներին Ֆրանցիսկոսի ապրած շուրջ երկու տարվա հոգևոր ճգնաժամը։ Այդ շրջանում նա պայքարել է ներքին դատարկության, վախերի, իշխանության գայթակղության և եկեղեցու կառավարման հետ կապված ծանր որոշումների դեմ։ Կարդինալի խոսքով՝ պապը հաղթահարել է այդ ճգնաժամը՝ ամբողջությամբ ապավինելով Աստծո ողորմածությանը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը