Չինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին
Գիտություն և Մշակույթ
Չինաստանը շարունակում է առաջ շարժվել դեպի Լուսին մարդ ուղարկելու ծրագրի իրականացման ուղղությամբ։ Առաջիկայում երկիրը կանցկացնի կրող հրթիռի և անձնակազմով կառավարվող տիեզերանավի մի շարք կարևոր փորձարկումներ․ հայտարարել է Չինաստանի տիեզերական թռիչքների ծրագրի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Ցզինբոն։ Չժան Ցզինբոյի խոսքով՝ Հայնան կղզում գտնվող Վենչան տիեզերակայանում նախատեսվում է անցկացնել «Չանչժեն-10Ա» կրող հրթիռի և «Մենչժոու» օդաչուավոր տիեզերանավի համալիր փորձարկումներ։ Դրանց ընթացքում կստուգվեն մեկնարկին նախապատրաստվելու բոլոր փուլերը և համակարգերի փոխգործակցությունը։
Չինաստանի ծրագրի համաձայն՝ երկու առանձին հրթիռներ Երկիր-Լուսին անցումային ուղեծիր դուրս կբերեն լուսնային վայրէջքի «Լանյուե» մոդուլը և «Մենչժոու» տիեզերանավը։ Այնուհետև դրանք կմոտենան միմյանց և կմիանան Լուսնի շուրջ ուղեծրում։ Տիեզերագնացները «Մենչժոու» նավից կտեղափոխվեն «Լանյուե» մոդուլ, որով էլ կիջնեն Լուսնի մակերևույթ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն նույնպես մտադիր է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին։ SpaceX-ի նախագահ Գվին Շոթվելը հայտարարել է այդ երկրի ծրագրերի մասին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը