Կրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել է
Հասարակություն
Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնը նոյեմբերի 24-ին կառավարությանը հանձնարարել է միջոցներ առաջարկել այն դեպքերի համար, երբ կրոնական գործունեության քողի տակ օրենք է խախտվում։ Մշակույթի նախարարությունը պետք է առանձին զեկուցի, թե մինչ այժմ ինչ է ուսումնասիրել և ինչ քայլեր է նախատեսում։
Հանձնարարականը հնչել է իշխող Ժողովրդավարական կուսակցության ներսում ծագած վեճի ֆոնին։ Կուսակցության ղեկավար Կիմ Մին Սոկը պնդել էր, թե «Շինչոնջի» եկեղեցու հետևորդներն օգոստոսին փորձել են ազդել կուսակցության ղեկավարի ընտրության վրա՝ հօգուտ իր մրցակցի։ Կիմը հետագայում հետ է վերցրել մեղադրանքը։
Կառավարության նիստում նախագահը որևէ կազմակերպության անուն կամ կոնկրետ իրավախախտում չի նշել։ Նա ավելի վաղ առաջարկել էր ուսումնասիրել Ճապոնիայի փորձը՝ պարզելու, թե ինչ իրավական հիմքերով կարելի է դադարեցնել քաղաքականությանը միջամտած կրոնական կազմակերպությունների գործունեությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը