Եգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրա
Գիտություն և Մշակույթ
Հին Թեբեում՝ Թութմոս III փարավոնի տաճարի աղբակույտում, հնագետները գտել են պապիրուսի 40 խանձված բեկոր։ Նոյեմբերի 23-ին ներկայացված ուսումնասիրության համաձայն՝ դրանք վկայում են, որ եգիպտացի քրմերը մոտ 3 400 տարի առաջ արդեն կատարում էին քաոսը մարմնավորող Ապոֆիս օձի դեմ ծեսը։
Մինչ այս գտածոն ծեսի մանրամասները գիտնականներին հայտնի էին մ․թ․ա․ չորրորդ դարի ձեռագրից։ Թեբեի բեկորները մոտ հազար տարով ավելի հին են։ Դրանց վրա պահպանվել են կարմիր թանաքով նկարված օձի պատկերներ, սուր առարկայով ծակած հետքեր և այրված եզրեր։ Դրանք համապատասխանում են ավելի ուշ ձեռագրում նկարագրված գործողություններին։
Կոպենհագենի համալսարանի եգիպտագետ Ֆրեդերիկ Հագենի խոսքով՝ կրկնվող պատկերներն ու գրությունները հուշում են, որ քրմերն օրինակները պատրաստել են բազմաթիվ ծեսերի համար։ Գտածոյի հազվադեպությունն էլ բացատրվում է հենց ծեսով․ դրա վերջին քայլը պապիրուսն այրելն էր։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը