Ավելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդները
Գիտություն և Մշակույթ
Նյու Յորքում վեց օրվա աճուրդների ընթացքում «Քրիստիսը» վաճառել է գրեթե 900 լոտ՝ ընդհանուր առմամբ ավելի քան մեկ միլիարդ դոլարով։ Աճուրդի տունն արդյունքներն ամփոփել է նոյեմբերի 23-ին։ Գումարը ներառում է արվեստի գործերի, դասական ավտոմեքենաների և մոտոցիկլների վաճառքը։
Շաբաթվա ամենաթանկ գործը Վասիլի Կանդինսկու «Betonte Ecken» կտավն էր։ Այն վաճառվել է 85,8 միլիոն դոլարով՝ նկարչի համար աճուրդային նոր ռեկորդ սահմանելով։ Գուստավ Կլիմտի «Litzlbergkeller» բնանկարի դիմաց գնորդը վճարել է 82,3 միլիոն դոլար։
Աճուրդի ամենապահանջված գործերից մեկը բացիկից էլ փոքր էր։ Կլոդ Մոնեի մոտ 7 × 9 սանտիմետրանոց նկարի համար պայքարել է ավելի քան 20 գնորդ։ Վերջնական գինը հասել է 6 միլիոն 952 հազար դոլարի՝ ավելի քան քսան անգամ գերազանցելով նախնական գնահատման ստորին շեմը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը