Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում է
Գիտություն և Մշակույթ
Նոյեմբերի 24-ին Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում բացվեց ամերիկացի լուսանկարիչ և կինոռեժիսոր Նան Գոլդինի անհատական ցուցահանդեսը։ Այստեղ առաջին անգամ հանրությանը ներկայացվում է «You Never Did Anything Wrong» ֆիլմի երկրորդ մասը։ Առաջին մասը Գոլդինն ավարտել էր 2024-ին, և այցելուները կարող են դիտել երկուսն էլ։
Գոլդինին ճանաչում են ընկերների և մտերիմների կյանքի, կախվածության ու կորստի մասին իր լուսանկարչական պատմություններով։ Երկմաս ֆիլմում նրա ուշադրության կենտրոնում կենդանիներն են։ Աշխատանքները ցուցադրվում են ճարտարապետ Հալա Վարդեի հետ հատուկ նախագծված սրահներում։
Սա 2002-ից ի վեր Գոլդինի առաջին անհատական ցուցադրությունն է բրիտանական արվեստի հաստատությունում։ Ֆիլմերի կողքին ներկայացված են նաև լուսանկարներ և այլ տեսաաշխատանքներ։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2027-ի մարտի 14-ը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը