Ուկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը
Աշխարհ
Ուկրաինան չի պատրաստվում ռազմական գործողությունները տեղափոխել այլ պետությունների տարածք, իսկ Լիբիայի ափերի մոտ ռուսական նավերի դեմ իրականացված հարվածներն ուղղված են բացառապես Ռուսաստանի ռազմական կարողությունների թուլացմանը։ Այս մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին՝ արձագանքելով Լիբիայի իշխանությունների պահանջին՝ պաշտոնական բացատրություն ներկայացնելու Բենգազիի նավահանգստում ռուսական նավերի վրա հարձակման վերաբերյալ։
Տիխիի խոսքով՝ Ուկրաինան գործում է ինքնապաշտպանության իր իրավունքից ելնելով, որը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով։ Նա ընդգծել է, որ Կիևն իրավունք ունի հարվածներ հասցնելու Ռուսաստանի օրինական ռազմական թիրախներին, այդ թվում՝ ռազմանավերին, ռազմական բեռներ տեղափոխող նավերին և ռուսական այսպես կոչված «ստվերային նավատորմի» այն նավերին, որոնք աջակցում են Մոսկվայի ռազմական գործողություններին։
«Ուկրաինան ոչ մեկին չի ներքաշում պատերազմի մեջ և պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում։ Մեր գործողություններն ուղղված են բացառապես ագրեսորի դեմ և չեն թիրախավորում որևէ երրորդ կողմի»,– հայտարարել է ԱԳՆ խոսնակը։ Նա հավելել է, որ ուկրաինական հարվածներն իրականացվում են միջազգային և մարդասիրական իրավունքի շրջանակում՝ համաչափության սկզբունքի պահպանմամբ և կողմնակի վնասները նվազագույնի հասցնելու նպատակով։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը