Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաները
Գիտություն և Մշակույթ
Նոյեմբերի 24-ին հրապարակվեց մանկական առաջին «Բուքերի» կարճ ցուցակը։ Ներկայացված 89 գրքից եզրափակիչ են անցել հինգ վեպ, երկու գրաֆիկական վեպ և պատկերազարդ պատմվածքների մեկ ժողովածու։ 50 հազար ֆունտ ստեռլինգ մրցանակը նախատեսված է 8–12 տարեկան ընթերցողներին հասցեագրված գեղարվեստական ստեղծագործության համար։
Եզրափակիչ անցած «War» գրաֆիկական վեպի հերոսուհին 14-ամյա գրաֆիտի նկարող աղջիկ է, որի քաղաքը պատերազմի մեջ է հայտնվում։ Իսկ Քեթրին Բրութոնի «Tadpole Summer»-ում 11-ամյա Ֆրենսիսն ամառն անցկացնում է ծանր հիվանդությամբ ապրող կրտսեր եղբոր հետ։
Հաղթողին ընտրելու են երեք մեծահասակ և չորս երեխա։ Ժյուրիի ամենակրտսեր անդամը՝ Լունան, ութ տարեկան է։ Հաղթող գրքի անունը կհայտարարեն 2027-ի փետրվարի 2-ին՝ Լոնդոնում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը