Աքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան Բատոր
Գիտություն և Մշակույթ
Ուլան Բատորի Չինգիզ խանի ազգային թանգարանում նոյեմբերի 23-ին բացվել է «Մոնղոլական աշխարհը․ Իլխանություն և պարսկական արվեստ» ցուցահանդեսը։ Թուրինի Արևելյան արվեստի թանգարանն իր հավաքածուից Մոնղոլիա է բերել 13 նմուշ։ Կազմակերպիչների տվյալներով՝ այս գործերն առաջին անգամ են ցուցադրվում Ասիայում։
Ցուցանմուշների թվում է փիրուզագույն ու սև նախշերով 13-րդ դարի մի սափոր, որի պարանոցն ավարտվում է աքլորի գլխով։ Համադրողները բացատրում են, որ աքլորի կերպարը կապված էր լուսաբացի գալստյան և խավարի նահանջի հետ։ Ցուցադրված են նաև պարսկական թասեր և շենքերի հարդարանքից պահպանված խեցեղեն նմուշներ։
Ցուցանմուշներն ընտրել են երկու թանգարանների մասնագետները։ Մոնղոլ հետազոտողները դրա համար մեկնել են Թուրին և տեղում ուսումնասիրել իտալական հավաքածուն։ Ուլան Բատորում գործերը հնարավոր կլինի տեսնել մինչև դեկտեմբերի 20-ը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը