Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ
Գիտություն և Մշակույթ
Ֆրանսիական «Կարեմը» նոյեմբերի 23-ին Նյու Յորքում արժանացավ միջազգային «Էմմիի»՝ որպես լավագույն դրամատիկ սերիալ։ Այն պատմում է խոհարար Անտոնեն Կարեմի վերելքի մասին․ Նապոլեոնի ժամանակների Ֆրանսիայում նրա խոհարարական տաղանդը ճանապարհ է բացում դեպի իշխանության ու լրտեսության աշխարհ։
Լավագույն կատակերգական սերիալ ճանաչվեց արգենտինական «División Palermo»-ի երկրորդ եթերաշրջանը։ Դերասանական մրցանակները ստացան բրիտանացի Բոբի Սքոուլֆիլդը՝ «Unforgivable»-ում, և բելգիացի Մոնա Մինա Լեոնը՝ «Holy Sh!t»-ում իրենց դերակատարումների համար։
54-րդ մրցանակաբաշխության հաղթողները ներկայացնում էին յոթ երկիր։ Հեռուստատեսային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիան հատուկ մրցանակներ շնորհեց նաև Բելա Բաջարիային և Գերհարդ Ցայլերին՝ միջազգային հեռուստատեսության զարգացման գործում նրանց ներդրման համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը