Կատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ
Աշխարհ
Կատարը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև տարաձայնությունները հաղթահարելու և բանակցությունները վերսկսելու նպատակով։ Դոհան պարբերաբար հանդիպումներ է անցկացնում երկու երկրների ներկայացուցիչների հետ, պահպանում կապը Վաշինգտոնի և Թեհրանի հետ ու նպաստում նրանց միջև առաջարկների և դիրքորոշումների փոխանակմանը։ Այս մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ բին Մոհամմեդ Ալ Անսարին։
Կատարի ԱԳՆ շաբաթական ճեպազրույցի ժամանակ Ալ Անսարին հաստատել է, որ միջնորդական գործընթացը շարունակվում է, իսկ կողմերի հետ շփումները չեն ընդհատվել։ Նրա խոսքով՝ Դոհան փորձում է կամրջել երկու երկրների միջև առկա տարաձայնությունները և պայմաններ ստեղծել բանակցային սեղանի շուրջ վերադառնալու համար։
Նա ընդգծել է, որ միջնորդները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում կողմերի ներկայացուցիչների հետ, սակայն բանակցությունների մանրամասները և դեռևս չհամաձայնեցված հարցերը չեն հրապարակվում։ Կատարի ներկայացուցիչը նշել է, որ նման քննարկումները պետք է մնան բանակցային սենյակում՝ գործընթացին չվնասելու համար։
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին նույնպես հաստատել է, որ Դոհան շարունակական կապի մեջ է Վաշինգտոնի և Թեհրանի հետ։ Al Jazeera-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող իրեն թույլ տալ լարվածության նոր սրում, և կոչ է արել կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ դիվանագիտության համար անհրաժեշտ տարածք ապահովելու նպատակով։
Նոյեմբերի 23-ին Կատարի վարչապետը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Ռուբիոյի հետ հանդիպումն անցկացվել է Կատարի և ԱՄՆ-ի ռազմավարական երկխոսության ութերորդ փուլի շրջանակում։ Քննարկումների օրակարգում եղել են Իրանի շուրջ զարգացումները, տարածաշրջանային անվտանգությունը և դիվանագիտական ջանքերի համակարգումը


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը