Պենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասին
Աշխարհ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հարավային սահմանին կարտելների կողմից օգտագործվող անօդաչու թռչող սարքերի ակտիվությունը զգալիորեն նվազել է՝ նոր հակաօդային պաշտպանության տեխնոլոգիաների կիրառման արդյունքում։ Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ Ռիո Գրանդե հովտում կասկածելի անօդաչուների հայտնաբերման դեպքերը նվազել են շուրջ 75 տոկոսով։
CBS News-ի սեպտեմբերի 7-ի հրապարակման համաձայն՝ դրական փոփոխությունը գրանցվել է այն բանից հետո, երբ ամերիկյան բանակն առաջին անգամ կիրառել է բարձր էներգիայի լազերային համակարգ՝ անօդաչու սարքերը խոցելու համար։ Համակարգը մարտական պայմաններում օգտագործվել է օգոստոսի 25-ին և 26-ին՝ երեք կասկածելի անօդաչու ոչնչացնելու նպատակով։
ԱՄՆ բանակի 130-րդ մանևրային ուժերի ուժեղացման բրիգադի հրամանատար, գնդապետ Ռոբերտ Ֆելիչիոն նշել է, որ լազերային համակարգի կիրառումը զգալիորեն փոխել է սահմանային գոտում անօդաչուների ակտիվության պատկերը։ Նրա խոսքով՝ նախկինում էլեկտրոնային խափանումների միջոցով հնարավոր էր սարքերը հետ ուղարկել, սակայն դրանք հաճախ կրկին վերադառնում էին։ Լազերային համակարգը հնարավորություն է տալիս ֆիզիկապես ոչնչացնել սպառնալիք ներկայացնող սարքերը։
Ամերիկացի զինվորականների գնահատմամբ՝ տարեսկզբից սահմանային անվտանգության ուժերը կանգնեցրել են կարտելների հետ կապվող շուրջ 300 անօդաչու սարք, որոնցից 11-ը ոչնչացվել են լազերային համակարգով։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը